17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Կպարզվի՝ ով ում հետ ինչ կապեր ունի՛՛

՛՛Չեմ կարծում, կարող են նաև դեպքը ուսումնասիրել ու պարզել, որ նախկինում որևէ բան չի եղել, պարզապես պահի ազդեցության տակ, պոռթկման ազդեցության տակ նման ծանր դեպք է եղել, որն, իհարկե, դատապարտելի ու քննադատելի է՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի արդյունք չեն Վերնիսաժում եղած կրակոցները: ՛՛Ինձ թվում է՝ ավելի հետևողական պետք է լինել, և նման դեպքը մեզ համար պետք է դաս լինի հետագայում կանխելու նմանատիպ դեպքերը: Մենք պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք՛՛,-նկատեց նա:

Հարցին՝ չի կարծում, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը պետք է հրաժարական տա մանդատից, նա պատասխանեց. ՛՛Չեմ կարծում, որովհետև պետք է քննությունը գնա, և եթե իրոք Կարո Կարապետյանն ինքը մասնակից չի եղել այս ամենին, և քննությունից հետո կպարզվի, թե ովքեր են մեղավորները, ով ում հետ ինչ կապեր ունի, ու արդյունքում իրենք հետևություններ կանեն: Ես չեմ ուզում դատավորի դերում լինեմ, և քննությունը, կարծում եմ, անաչառորեն կկատարվի՛՛:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից, նա արձագանքեց. ՛՛Դա որոշողն իրենք են, իրենց անձնական որոշման հարցն է, և ես չեմ ցանկանում միջամտել այդ հարցերին նույնիսկ խոսքերով՛՛:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում ”Վերնիսաժի” մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Ըստ տեղեկությունների՝ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (”Յուվեցի Կարո”) փեսան է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ