՛՛Պակաս դաստիարակության արդյունք է՛՛
”Պատճառները տարբեր կարող են լինել, իսկ ընդհանրապես ասած մարդկային անդաստիարակության արդյունք է, երբ որ մարդիկ օրը ցերեկով կրակում են”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի կողմից մայիսի 17-ին ՛՛Վերնիսաժի՛՛ մետ հնչած կրակոցներին:
Բադեյանի խոսքով՝ նման պահվածքը պակաս դաստիարակության արդյունք է: ՛՛Դա նշանակում է, որ պակաս դաստիարակությւոն է ստացել՛՛, – ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում ”Վերնիսաժի” մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Ըստ տեղեկությունների՝ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (”Յուվեցի Կարո”) փեսան է։