08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հնարավոր է՝ Մանվել Գրիոգրյանին վերակենդանացման բաժանմունքից պալատ տեղափոխեն

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այնպիսին է, որ բժիշկները նպատակահարմար են գտել, որ նա գտնվի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Այս պահին տեղի է ունենում կոնսիլիում, որի արդյունքներով հնարավոր է քննարկելի դառնա իրեն պալատ տեղափոխելու հարցը։ Պալատ տեղափոխելուց հետո կարելի է խոսել նախընտրած հիվանդանոցի մասին»,–նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է նորից Մանվել Գրիգորյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխեն, պաշտպանը պատասխանեց. «Սադիզմն այն աստիճանի է, որ նորից պետք է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվի՞»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ծայրահեղ ծանր վիճակով։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ