14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ կիրառել Analitik.am-ի նկատմամբ

ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը։

«ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ:

«Մեդիա Իդեա» ՍՊԸ-ն, որի շրջանակներում գործունեություն է ծավալում Անալիտիկն, ուներ կուտակված հարկային պարտավորություններ, որոնց մասով կար բանավոր պայմանավորվածություն առ այն, որ ամեն ամիս մաս-մաս վճարվելու են: Ամիսներ շարունակ մենք առանց որեւէ խոչընդոտի կատարել ենք մեր պայմանավորվածությունը, սակայն սույն ամսի 10-ին՝ այն բանից հետո, երբ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը «ՎԵՏՕ» քաղաքական շարժման շրջանակներում անդրադարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին՝ Սորոսի գրասենյակի կողմից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելուն եւ անդադարձ կատարեց նրա ՀՀ Զինված Ուժերում ծառայությունից ազատվելու օրինականությանը, ՊԵԿ-ն իսկույն որոշեց առանց նախազգուշացնելու կալանք դնել Անալիտիկի բանկային հաշիվների վրա»,–նշել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ