11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արծվիկ Մինասյանը զգուշացրեց գործարար պատգամավորներին

՛՛Սա օրենքի նորմ է, և կխնդրեմ, որ բոլոր այն պատգամավորներն, ովքեր բաժնետերեր են, անկախ նրանից, որ այդ իրավուnքները փոխանցել են այլ անձի, կամ իրենց ընտանիքի որևէ անդամ բաժնետեր է, թող քվեարկությունից առաջ հայտարարեն, որ հրաժարվում են քվեարկությունից”,-այսօր ՛՛Հաշվապահական հաշվառման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

՛՛Նորից դիմում են Կառավարությանն ու մեծամասնությանն, վարսահարդարման լավագույն ձևը գիլյոտինը չէ: Պետք է փոխել չափանիշները, ապահովենք մեր երկրում հանրային հաշվետվողականությոնը, և ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, այս նախագիծը տնտեսական հանձնաժողով չպետք է գար՛՛: Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե պատգամավորները չհրաժարվեն քվեարկությունից, հանրությունը, հասարակական կազմակերպություններն ու այլ անձինք հրապարակելու են այդ պատգամավորների ունեցվածքի ցուցակը: Պատգամավորը նաև նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

 Մինասյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ պատգամավորներին կարելի է հիշեցնել, բայց ահաբեկել պետք չէ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ