25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներդրումները «ծեփվել են պատերին». 91 տոկոսանոց անկում է գրանցվել

Մինչ վարչապետն ու հեղափոխական էլիտան ամեն բացվող օրվա հետ գունավոր «սյուրպրիզներով» փորձում է կերակրել հանրությանը, վիճակագրական ծառայությունը ավելի քան տհաճ անակնկալ է մատուցում իշխանությանը: Արդեն մեկ տարի «կախարդական փայտիկը» կորցրած Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանում ներդրումային ռեալ դրական միջավայր չի ստեղծվի, միչեւ չփոփոխվի դատական համակարգը: 

Հիշենք, մինչ այս Փաշինանի խոստացած թռիչքային տնտեսական աճին եւ ներդրումային բումին խանգարում էր Ազգային ժողովը: Այսօր սեփական անհանջողության թիրախը կառավարության ղեկավարի համար դարձել է երրորդ իշխանությունը:

Քաղաքական իշխանության բառապաշարի համաձայն՝ կարող ենք արձանագրել, որ ներդրումները Հայաստանում Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով «ծեփվել են պատերին»: Վիճակագրությունն արձանագրում է, ներդրումները կրճատվել են ոչ ավել, ոչ պակաս 91 տոկոսով: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները նվազել են 37 մլրդ 043.5 մլն դրամով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 

2019 թ. հունվար-մարտ ամիսներին ներդրումների զուտ հոսքերը կազմել են 47 մլրդ 342.3 մլն դրամ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 32 մլրդ 220.9 մլն դրամի դիմաց: Ուղղակի ներդրումները նախորդ տարվա առաջին եռամսյակում կազմել են 40 մլրդ 756.6 մլն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել են՝ կազմելով ընդամենը 3 մլրդ 713.1 մլն դրամ:

Փաստորեն, հանրային էյֆորիան, խորոված փարթիներն ու կառավարական շոուները ոչ մի կերպ չեն խթանում ոչ խոշոր եղջերավորների հեղափոխական տեմպերով արտահանմանը, ինչպես կառավարության ծրագիրն էր խոստանում, ոչ ներդրումային բումին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ