21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Զեյնալյանի հրաժարականի պատճառն «Իմ քայլը» խմբակցության դժգոհությունը չէ. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ ունեցել է արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատանքից և քննարկել է խմբակցության նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ պնդելով, որ Զեյնալյանի հրաժարականի պատճառն իրենց դժգոհությունը չէ:

«Մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»,- ասաց Մակունցը՝ հավաստելով, որ դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել:

Թե ո՞ւմ է տեսնում նախարարի հարմար թեկնածու, Մակունցը պատասխանեց. «Անկեղծ, ես չունեմ թեկնածու այդ առումով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ