Հանրապետական կուսակցություն երիտասարդների մեծ հոսք կա. Արմեն Աշոտյան
«Երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես: Մենք հիմա ուժեղանալու պրոցեսի մեջ ենք: Եւ գուցե դա է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին. չի կարողանում հաջողել, զգում է, որ հողը փախնելու է ոտքերի տակից, փորձում է ձգել բոլտերը»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե իշխանափոխությունից հետո կուսակցությունից արտահոսք եղել է, դուրս եկողներ են եղել: Հիմա, ըստ Աշոտյանի՝ մեծ հոսք կա Հանրապետական կուսակցություն, հատկապես երիտասարդների:
Ինչ վերաբերում է սեւ-սպիտակի բաժանմանը, Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ բաժանումը իշխող ուժի կողմից արվեց Երեւանի ընտրություններից, «սեւ մնացինք խորհրդարանական ընտրություններին, հիմա սեւերը շատանում են՝ ադեկվատներ, դաշնակցություն, Նարեկը Մալյան, քաղաքական-հասարակական միավորները շատանում են:
Աշոտյանի խոսքով՝ Ազգային ժողովում այդպես էլ քաղաքական օրակարգ չի ձեւավորվում: «Լուսավոր Հայաստանը» լավ բան էր ուզում աներ, արտահերթ նիստ գումարվեր դատական իշխանության հետ տեղի ունեցածի մասով. ի՞նչ եղավ»: