15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ վարչապետը մասնակցում է ՏԻՄ ընտրության արշավներում, ստացվում է, որ մենք ուզում ենք ստեղծել մի այնպիսի պետություն, որն անուն չունի. իրավապաշտպան

Սահմանադրությունը հստակ նկարագրում է այն լիազորությունները, որն ունի վարչապետը։ Այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած քայլարշավին՝ ի աջակցություն քաղաքապետի իշխանական «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի։

«Այնտեղ շատ պարզ գրված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոչ միաձույլ լինելու մասին»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ դրանք պետք է իրար հավասարակշռեն, ոչ թե նույնանան։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ իրավական պետություն ոչ իրավական մեթոդներով չեն կառուցում.

«Երբ վարչապետը մասնակցում է ՏԻՄ ընտրության արշավներում, ստացվում է, որ մենք ուզում ենք ստեղծել մի այնպիսի պետություն, որն անուն չունի, որովհետև մենք տոտալիտար չենք կարող լինել այլևս, բայց որ դա վերածվում է կոշտ ավտորիտարիզմի և վերադառնում է իրավական կամայականության դաշտ, դա վերին աստիճանի անհանգստացնող է»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ