”Հովիկ Աբրահամյանի` Տիգրան Սարգսյանից տաբերվելու ցանկության դրսևորումն է” /վիդեո/
”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Կառավարության ներկայացրած ու ԱԺ-ի կողմից ընդունված ”Կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում կատարված լրացումը կարող է լռեցնել ”Դեմ եմ” շարժմանը:
”Չեմ կարծում, որ կստացվի լռեցնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս հիշեցրեց, որ սկզբում Կառավարությունը հայտարարում էր, որ միանշանակ գործելու է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ հետո սկսեց զիջումների գնալ: ”Սա նաև Հովիկ Աբրահամյանի` Տիգրան Սարգսյանից տաբերվելու ցանկության դրսևորումն է”,-նկատեց նա` հավելելով, որ ամեն դեպքում իր, ”Դեմ եմ”-ի պահանջը հստակ է`պարտադիր բաղադրիչը պետք է հանվի, այլ լուծում չի կարող լինել:
Հիշեցնենք, որ կատարված փոփոխությամբ` նախատեսվում է, որ այն քաղաքացին, ով չի ցանկանում, որ իրենից պահումներ արվեն, պետք է դիմում գրի ու գործատուին տեղեկացնի իր այդ որոշման մասին:
Մանրամասները` տեսանյութում: