17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հունան Համբարյանը բռնացե՞լ է անչափահասին. Սևակ Հովհաննիսյանը պարզաբանում է /վիդեո/

Այսօր  “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիման ժամանակ երաժիշտ Հունան Համբարյանը հանդես եկավ իր անձի իրավունքների պաշտպանությամբ: Երկու շաբաթ առաջ հեռուսընկերություններից մեկով հեռարձակվող “Կիսաբաց լուսամուտներ” ծրագրի շրջանակում Հունանին մեղադրել են անչափահաս տղայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ: Արդյունքում Հունանը հասարակությկան աչքում “փուշ” է դարձել և զրկվել աշխատանքից: Հունանի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր պայմաններոմ և նրան շատ էր հարկավոր “Տաշիր Պիցցա”-ում մատուցողի աշխատանքը:

Երիտասարդի կյանքը նրա հավաստմամբ գլխիվայր շուռ է եկել հաղորդումից հետո: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշել է Հունանը .

“Այդ հաղորդումից ինձ զանգահարեցին ու ասացին, որ հաղորդման ընթացքում իմ կարծիքն է հարկավոր ռոք երաժշտության վերաբերյալ: Ինձ հարմար չէր, աշխատանքի էի, չգնացի, բայց հետո իմանում եմ, որ ոմն Սևակ ասել է, որ ես աղանդավորական եմ ու բռնաբարել եմ 16-ամյա Դավիթին: Նախ ասեմ, որ ես այցելում եմ առաքելական եկեղեցի, իսկ երկրորդ՝ ես նման հակումներ չունեմ, ես նախընտրում եմ աղջիկներին”,-ասաց Հունանը:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը պարզվեց ոմն Սեւակն է, որին Հունանը ընդհանրապես չի ճանաչում: Բայց այդ հաղորդումից հետո ահագին բան է պարզել Սեւակ Հովհաննիսյանի մասին եւ Հունանը կհայտարարի դատարանում:

Հարցի առնչությամբ, հաշվի առնելով երկկողմանի կարծիքի և անաչառության սկզբունքը Henaran.am-ի թղթակիցը զրուցեց նաև Սևակ Հովհաննիսյանի հետ:

Սևակ Հովհաննիսյանը  նշեց, որ.”Թող հետաքննությունը շարունակվի և այդ ժամանակ ես փաստեր կբերեմ”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ