30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սամվել Ալեքսանյանը Կառավարության հետ գործարքի է գնացել

՛՛Ակցիզային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այս նախագծով առաջարկվում է, որ լայն սպառման մի շարք ապրանքների վաճառքը թույլատրվի դրանց վրա դրոշմապիտակներ ունենալուց հետո: ՛՛Կառավարությունը այս նախագիծը հիմնավորել է ստվերի դեմ պայքարով, այն դեպքում երբ մոնոպոլ բիզնես ունցողների մոտ ոչ թե ստվեր է, այլ խավար՛՛,-նկատեց նա:

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանում եռամսյակում շաքարավազի սպառումը մոտ 20 հազար տոննա է։ ՛՛ Հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել։ Այս ամենը վկայում է այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Կառավարության հետ գործարքի գնալով շաքարավազ անվան տակ շաքարավազի հումք է ներկրել, քանի որ շաքարավազի հումքը ներկվում է 0% մաքսատուքով իսկ շաքարավազը 10%՛՛:

Ըստ նրա՝ եթե Կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, չպետք է ստվեր ստեղծի կամ ստվերի դեմ պայքարի անվան տակ փոքր գործարարներին զարկի օրվա հացից ՛՛Դուք, ձեր Կառավարությունով և ձեր Կառավարության անդամներով՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, իրավունք չունեք խոսել ստվերի դեմ պայքարից, քանի դեռ հանրությանը չեք ներկայացրել, թե ինչպես են վաստակել իրենց հայտարարագրած և չհայտարագրաված միլիոնները՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ