17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարության ծրագրին միանշանակ կողմ չեմ լինելու. ԲՀԿ պատգամավոր

Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանն անդրադառնում է նոր ձևավորված Կառավարությանը, վերջինիս կողմից ներկայացված ՛՛Կենսաթոշակների՛՛ մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին, որին ԲՀԿ-ը ձեռնպահ քվեարկեց, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը գործարարների հետ:

-Պարո՛ն Գասպարյան, այն բանից հետո, երբ ԲՀԿ-ը ձեռնպահ քվեարկեց Կառավարության ներկայացրած նախագծին, հայտարարություններ եղան, որ ԲՀԿ-ը կաշկանդված է խնամիական կապերով, և այդ պատճառով էլ դեմ չքվեարկեց, նման բան կա՞:

-Ոչ մի անգամ չի ազդում նման բանը: Մի քանի օրինագիծ էլ եղավ, որ Կառավարությունն էր ներկայացրել, դեմ քվեարկեցինք: Այդ խնամիական-բարեկամական կապերը գործ չունեն քաղաքականության հետ:

-Ինչո՞ւ ձեռնպահ քվեարկեցիք, չէ որ քառյակի օրակարգում էր ՛՛Պարտադիր կուտակային կենսաթոշակային՛՛ համակարգից պարտադիր բաղադրիչի կասեցումը:

-Դե, դա մի քայլ առաջ էր, մենք տվեցինք հնարավորություն, որ իրոք կարողանան աշխատել: Հնարավորություն ենք տվել Կառավարությանն աշխատելու: Եվ տեղեկացնեմ, որ նաև թեժ գիծ ենք ունենալու, որ գործատուները չպարտադրեն իրենց աշխատողներին ու ստիպողաբար պահումներ չանեն, կարող են ահազանգել քաղաքացիները, տեղեկացնել, ու մենք այդ հարցն անպայման բարձրացնելու ենք:

Տեսակետ կա, որ քառյակը տապալվեց, երբ այս քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշում չեղավ:

-Ես նման բան չէի ասի, մենք շարունակում ենք համագործակցել:

-Հնարավո՞ր է քառյակը Կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ունենա:

-Հնարավոր է: Եթե այսօր քառյակը համագործակցում է, ընդհանուր մի որոշման է գալիս, ուրեմն իհարկե կողմ կլինեմ դրան:

-Իսկ հակված եք կո՞ղմ, թե դեմ քվերակել Կառավարության ծրագրին:

Կողմ միանշանակ չեմ լինելու: Յուրաքանչյուր Կառավարության ծրագիր կարելի է, և անցած, և մյուսը, և այն մյուսը, ինչքան որ ներկայացրել է Կառավարությունը, ինչքան որ ունեցել ենք անկախության ճանաապարհին, յուրաքանչյու ծրագրին կարելի է կանգնել և մի կես ժամ ծափահարել, բայց ինքներս տեսնում ենք, որ որևիցե մի ծրագիր չի իրականացել: Այս ծրագիրն էլ որևէ մի բանով չի տարբերվի նախորդից: Պետք է լինի հնարավորություն ու պայման, որ կարողանան իրականացնել, որ չկա այսօր երկրում:

-Իսկ ո՞վ չի տալիս այդ հնարավորությունները:

-Համակարգը չի տալիս. երկիրը պիտի գումար ունենա, պիտի վիճակ ունենա չէ՞, որ կարողանա այսօր ինչ-որ խնդիրներ, հարցեր կարգավորել երկրում, բայց դա չկա, դատարկություն է:

-Վարչապետը երկու օր առաջ հանդիպեց գործարարների հետ, ու ասաց, որ ստվերային դաշտից դուրս է բերելու, ըստ Ձեզ, կհաջողվի՞:

-Մենք հավատում ու սպասում ենք: Եթե ունենա այսօր վարչապետն այդ հնարավորութուններն աշխատելու, կաշխատի միանշանակ, բայց չկան այսօր այդ հնարավորությունները:

-Այդ դեպքում ինչո՞ւ էիք Կառավարությանն անվստահություն հայտնում:

-Հայտնեցինք, որ բան փոխվի, բայց ոչինչ չփոխվեց:

-Փոշամանե՞լ եք, որ անվստահություն եք հայտնել:

-Ոչ, չենք փոշմանել: Նախկին Կառավարությունը, չնայած շատ բան չի փոխվել, ավելի վատ էր, ավելի կոռուպցիոն ռիսկերն ու ամեն ինչ  ավելի շատ էր, հիմա հույսով եմ, որ Հովիկ Աբրահամյանը կվերացնի:

-Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը չկարողացավ վերացնել ստվերը:

-Չուզեց, երևի:

Ասում են՝ կարճ է լինելու այս Կառավարության կյանքը:

-Կապրենք, կտեսնենք, չեմ կարող ասել նախապես:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ