25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այսօր, դժբախտաբար, չկա կայացած կուսակցական և քաղաքական համակարգ». Էդուարդ Շարմազանով

«Այս մեկ տարվա և մեր կառավարման  նախկին տաս տարիների ընթացքում ով չի ալարել մատնացույց է արել հանարապետականի սխալները: Չեմ կարծում, որ այսօր պետք է շատ անդրադառնամ հանրապետականի սխալներին, իհարկե նշելով, որ որևէ ինշխող կուսակցություն անսխալական չէ: Ամբողջությամբ իմի բերելով մեր գործունեությունը` կարող եմ ասել, որ ձեռքբերումները շատ ավելի շատ են քան սխալները»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց Էդուրադ Շարմազանովը:

Անդրադառնալով հանրապետական կուսակցության սխալներին` վերջինս նշում է, որ իրենց ամենամեծ սխալը կամ թերությունը բնորոշ է եղել բոլոր հետխորհրդային շրջանի իշխանական մասսայական կուսակցություններին: Այն է` իշախնության մեջ այնպիսի մարդկանց ներգրավումը, որոնք հիմնականում առնչություն չեն ունեցել այն գաղափարախոսության հետ, որը միավորում է հանրապետական կուսակցությանը.

«Միգուցե մենք չենք կարողացել ներկայացնել մեր դրական աշխատանքը, միևնույն ժամանակ նրանք ովքեր սխալվել են և ստվեր են գցել կուսակցության բարի համաբավի վրա, նրանք այսօր կուսակցությունում չկան»,-ավելացրեց Շարմազանովը:

Նա նաև նշեց` այսօր դժբախտաբար չկա կայացած կուսակցական և քաղաքական համակարգ: Մենք քաղաքական գաղափարախոսության և կուսակցությունների ճգնաժամ ունենք.

«Խնդիրը ամենիևին նրա մեջ չէ, որ հանրապետականը գնաց, նիկոլականները եկան: Այսօր Աժ-ում նստած են մարդիկ, որոնց 90 տոկոսից ավելիին մեր հասարակությունը չի ճանաչում: Սա խայտառակություն է: Երբ դու ամեն բան անում ես անձնավորված, դու կուռք ես դարձնում քո ղեկավարին, դու գաղափարի զինվոր կամ պայքարող չես: Բա, որ ղեկավարդ գրիպ ընկնի, մեկ շաբաթ գործի չգա, ինչ ես անելու: Ես հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքական գործիչներն, ովքեր ունեն իրենց կարծիքը և այն պաշտպանում են ոչ թե համառ կենդանու նման, այլ սկզբունքներ ունենալով ազնիվ պայքար են մղում, ոչ թե նրանց նման, ովքեր պատերի տակ` տաքուկ անկայուններում նստած, սպասում են` ով պետք է այս «պարտիան» հաղթի, որ գնան ասեն` թագավորը զոհվեց, կեցցե նոր թագավորը: Այսօր ԱԺ-ում առանց կենսագրության գործիչներ են, որոնց միակ արժեքը Նիկոլ Փաշինյանի հետ քայլելն է»:

Մեր հարցին, թե շատերը նախկինում էլ ձեր իշխանությանն էին մեղադրում ՍԵրժ Սարգսյանին անփոխարինելի համարելու համար արդյո՞ք հենց այդ անփոխարինելիության քարոզը չբերեց սրան, Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան տվեց.

«Եթե հանրապետական կուսակցությունը համենատենք այսօրվա իշխանության հետ, 10-20 վարչապետի թեկնածու կարող էր լինել, որոնք ավելի լավ կարող էին աշխատել, քան այսօրվա կառավարությունը: Ես չեմ ասում, եթե այդ մարդը չլինի աշխարհը շուռ կգար, խոսքն այն մասին է, որ տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրավիճակում, այդ գործառույթները նրանից ավելի լավ իրականացնող չէր կարող լինել: Կրկնում եմ` այն ժամանակ էլ էի այդպես կարծում, հիմա էլ` Հայաստանի իշխող քաղաքական կուսակցությունում, չեմ ասում առհասարակ Հայաստանում, չկար ավելի իմաստուն, քաղաքական գործընթացներին  և անվտանգության մարտահրավերին ավելի պատրաստված քաղաքական գործիչ, քան նախագահ Սերժ Սարգսյանը»:

politik.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ