22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում. «Ադեկվադ»

«Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի աջակիցներ

Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, և հիմնավորում ենք հետևյալ կերպ․

Շատ կարճ ժամանակահատվածում մեր դեմ հարուցված կասկածելի և վիճելի վարույթները, որոնցից որևէ մեկի հետ մենք համաձայն չենք, իրենցից ներկայացնում են խտրական վերաբերմունքի դրսևորում։

Առաջինը՝ գրաֆիտիները։ Մենք տեսանք, որ Հին Հայաստանում վերջին տարիներին գրաֆիթիի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Նոր Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներից միայն մենք ենք, որ բերման ենք ենթարկվում։

Երկրորդ՝ քաղաքական իշխող ուժի ( տվյալ դեպքում՝ ավագանու անդամի) սուտ մատնության հիման վրա մեր նկատմամբ հետապնդում է իրականացվում, որը ռեպրեսիվ ոստիկանական միջամտության գործիք է հանդիսանում։

Երրորդ՝ բերման ենթարկելու վերջին դեպքը։ Փաստացի, քաղաքական ընդդիմախոսներից ցանկացածս կարող է հայտնվել որևէ հասարակական վայրում, ու ենթարկվել որևէ անհայտ անձի զանգով ոստիկանության իբրև թե օրինական պահանջի տիրությում՝ մեր նկատմամբ կասկածի հիման վրա։ Ակնհայտ է, որ իշխանության բազմաթիվ կողմնակիցները կարող են պարբերաբար սուտ մատնությամբ մեզ կասկածյալի կարգավիճակում դնել։

Երեկ մենք գտնվել ենք օպերայի տարածքում, չենք իրականացրել որևէ իրավախախտում, մեզ մոտեցել են ոստիկաններ և հայտնել, որ ահազանգի հիման վրա օրինական պահանջ են ներկայացնում՝ լքել տարածքը։

Նախ ոստիկանությունը պետք է ապացուցի, որ իրենց պահանջը օրինական է, և նրանք պետք է ապացուցեն, որ ոստիկանը իրավունք ունի առանց բավարար բացատրության մոտենալ հասարակական վայրում գտնվող քաղաքացուն , և նրան ինչ որ պահանջ ներկայացնել՝ հղում անելով անհայտ աղբյուրին։ Սա օրինական պահանջ համարվել չի կարող, առավելևս մեր պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քաղաքական ընդդիմադիր խոսք ենք արտահայտում։

Մեր քաղաքական խոսքի արտահայտման ազատությունը ավելի բարձր պաշտպանության է ենթակա, քանի որ մենք հանդիսանում ենք քաղաքական ընդդիմախոսներ։ Ինչու ենք մենք համարում, որ մեր նկատմամբ վերաբերմունքը ապօրինության ցցուն օրինակ է, և խտրականության դրսևորում․ նախորդ օրը ամբողջ իշխանական համակարգը արգելափակում էր դատարանների աշխատանքը, և անգամ թաղապետարանների աշխատակիցներն են իրենց թույլ տվել ոտնձգություն կատարել դատավորի նկատմամբ։

Այն պարագայում, երբ նմանատիպ ակնհայտ անօրինական դրսևորումների նկատմամբ իրավական որևէ գնահատական և հետևություն չի արվում, մեր նկատմամբ արդեն որերորդ անգամ իրականացվում է ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ