Յասոնը խոցվեց տանկի մեջ. Շուշի եկավ ասելու…./տեսանյութ/
Գարիկ Եղիազարյանը (Յասոն) այն հայորդիներից է, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն պապերի հողի ազատության: Յասոնը իր տանկով բազմաթիվ ադրբեջանական կարևորագույն նշանակակետեր է խոցել, մինչև խոցվեց նաև ինքը….վերքը բուժվեց, չնայած Յասոնի համար դա միայն կյանք չէր, դա հայրենի փրկության համար իր արյան ևս մեկ դրսևորման հնարավորություն էր:
Յասոնը այս անգամ Շուշի եկավ՝ որդու յոթնամյա Հայկի հետ: Եկավ պատմելու իր հերոս ընկերների մասին:
Պատմեց, ոնց ընկան տղերքը, հիշեց Կարոտին, Պետոյին, Վիգենին….արյուն ու տառապանք հիշեց…Յասոնը Շուշիում չի կռվել, բայց սահմանագոտու ցանկացած կետում կռիվը կռիվ էր, մահը մահ…
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:
Նյութը Henaran.am-ի 2014թ․ արխիվից է