16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանի խոսքը կշիռ ունի, և նա գիտի՝ Արցախում պետք է խոսել Արցախից. Հայկ Մամիջանյան

Սերժ Սարգսյանի խոսքը պահանջված է, և մոտ ժամանակներս նա կխոսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի խոսելն արհեստական են ձգձգում։

«Պարզվում է, որ «Նոր Հայաստանի» պատգամավորները համարում են, որ Սերժ Սարգսյանն ասելիք չունի, բայց ես հո լա՞վ գիտեմ, որ տարիներ շարունակ հեռախոսով ու հաղորդագրությամբ անհամբեր սպասել են պարոն Սարգսյանի ասածներին։ Սերժ Սարգսյանի խոսքը կշիռ ունի, և նա գիտի, որ Արցախում պետք է խոսել Արցախից, և ներքաղաքական կյանքը վերլուծելիս պետք է զերծ մնալ  նյարդային որակումներից»,- ասաց Հ. Մամիջանյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած փաստերից մեկին, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ չխախտելով անմեղության կանխավարկածը, բայց այդուհանդերձ այսօր կոռուպցիոն սկանդալի մեջ մեղադրվում է ՀՀ բարձրագույն մարմիններից մեկի ղեկավարը, որին նշանակել է Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ