20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր պատերազմի վտանգը

Իմ կարծիքով հիմա այն ժամանակը չէ, որ քննարկվի Ղարաբաղի հարցը: Ուկրաինայում կատարվող դեպքերը ցույց են տալիս, որ մեր մեծ տարածաշրջանում աշխարքաղաքական իրավիճակը լարված է և այդ լարված մթնոլորտում քննարկել Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհները, ակնհայտորեն տանում է դեպի պատերազմ: 
Ինչո՞ւ:
Պատասխանը հստակ է: Մինսկի խմբի համանախագահները մեր ռեգիոնում աշխարքաղաքական շահեր ունեցող տերություններն են` հանած Թուրքիա և Իրան, որոնք իրականում ավելի կենսական շահեր ունեն մեր ռեգիոնում, քան անգամ համանախագահ երկրները: Ստեղծված իրավիճակում, երբ համանախագահ երկրներն այսօր վերածվել են հակամարտող կողմերի և ներքաշվել են ուկրաինական թնջուկի մեջ, սկսել քննարկել Ղարաբացի հարցը` միանշանակ նշանակում է սկսել հայ-ադրբեջանական պատերազմ: 

Հ.Գ. Այն անձինք, որոնք Հայաստանի քաղաքացի են և ներքաշվում են այդ «դիսկուսիայի» մեջ, պետք է պատերազմական ժամանակաշրջանի կանոններով, եթե պատերազմը, այնուամենայնիվ, սկսվի, պատասխանատվության ենթարկվեն:

Ստեփան Դանիելյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ