05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտությանը հայտնի չէ դեպք, երբ հեռացված թոքը հետո աճում է /տեսանյութ/

«Վահե Դոլմազյանը չի նշել փաստ, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը կխոչընդոտեր քննությանը կամ կխուսափեր դրանից: Վերացական դատողություններով անձին կալանքի տակ պահելն արգելվում է օրենքով»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայիսի 2-ի առաջին նիստում մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել գործի քննությանը, ասաց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է մեղադրողի այն պնդմանը, թե Մանվել Գրիգորյանի ուռուցքային հիվանդությունը բուժված է, Լեւոն Բաղդասարյանը շեշտեց. «Գիտությանը հայտնի չէ դեպք, երբ քաղցկեղով հիվանդ անձի թոքը հեռացնելուց հետո այն աճում է: Մենք ունենք բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ հեղինակավոր բժիշկների կարծիքներ, որոնք ահազանգում են ոչ միայն քաղցկեղի, այլեւ այլ ծանր հիվանդությունների մասին: Հիվանդանոցում Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին»:

Վահե Դոլմազյանը նաեւ շեշտել էր, թե Մանվել Գրիգորյանն ընդունել է սնունդ, որը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող անձին: Պաշտպանը դա աբսուրդ է համարում. «Դա հանրության համար արված հայտարարություն է: Դա բացառվում է: Նա գտնվում է բժիշկների եւ անվտանգության հսկողության ներքո»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ