22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի քրեական գործով տեղի է ունեցել ընտրովի արդարադատություն. պաշտպան /տեսանյութ/

«Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է։ Քիչ է այնքանով, որքանով այդ միջամտողը պետական լիազոր մարմինն է` ի դեմս վարույթն իրականացնող մարմնի»։ Այս մասին այսօր «Հենարան» մալրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ քրեական գործով տեղի է ունեցել եւ տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն։

Անդրադառնալով առաջին դատական նիստին՝ նա նշեց, որ կոպիտ խախտումներ թույլ տալով՝ դատավորը 1 րոպե շուտ ցանկացել է լսել նիստը․ «Ավելին, լսեց մամուլի ներկայությամբ՝ երեւի թե ինչ-որ անձանց մեսիջ ուղարկելով կամ ցույց տալով, թե ինչպիսի կամակատար նախագահող է։ Տեղեկացնում եմ, որ պաշտպանական գործիքակազմը համարում է սպառված արդարադատություն այս գործով՝ ներպետական ատյաններում, եւ օրենքով սահմանված կարգով դիմելու է ՄԻԵԴ։ Քիչ է, երբ վարչապետը հայտարարում է, որ ինքը չի միջամտելու, պարտավոր է տեսնել, թե ովքեր են այն անձինք, ովքեր անօրինական գործառույթներով ցանկանում են ազդել այս գործի ելքի վրա»։
 

Հարցին, թե ով է միջամտում արդարադատության իրականացմանը, պաշտպանը պատասխանեց․ «Ես հավատում եմ վարչապետին, որ նա չի միջամտում, բայց միեւնույն ժամանակ տեսնելով անօրինականությունը՝ ընտրովի արդարադատությունը, որը տեղի է ունենում որոշ քրեական գործերով, ես փաստում եմ հետեւյալը, որ կա միջամտություն, հակառակ պարագայում արդարադատություն կիրականացվեր»։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ