23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. 10 վիրավորների մեջ կան երեխաներ, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 2-ին, ժամը 22:36-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Արարատի մարզի Բերքանուշ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Toyota RAV4» մակնիշի (վարորդ՝ Յ.Վ., ծնված 1993 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Դ.Ս., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Վ.Ա.-ն (ծնված 1993 թ.), Յ.Ս.-ն (ծնված 1994 թ.), Ք.Տ.-ն (ծնված 1994 թ.) ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Է.Փ.-ն (ծնված 1992 թ.), Հ. (ծնված 2014 թ.), Կ. (ծնված 2016 թ.) և Է.Ս.-երը, հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ. (ծնված 1992 թ.) և Ա. (ծնված 1991 թ.) Ս.-երին, ովքեր հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Վ.Ա.-ն, Յ.Վ.-ն, Է.Փ.-ն, Ք.Տ.-ն և Է.Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Բժիշկները մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ