26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միշտ խնդրեք Քրիստոսի օգնությունն ամեն ինչի մեջ

Ուրախ օրեր են եկել: Պահքն անցավ: Հարության օրեր են: Հիմա ի՞նչ անել: – Նախ զգուշացեք, որ շատակերության մեջ չընկնեք: Սա դժվար է, որովհետև դևերը պահք պահող մարդու վրա հարձակվում են այսպիսի զենքով («հիմա արդեն պահքն անցել է, հանգիստ կեր, ուրախացիր….»: Միշտ խնդրեք Քրիստոսի օգնությունն ամեն ինչի մեջ: Մենք պահք էինք պահում, որ մեր անձն ավելի մոտեցնեինք Աստծուն:

Հիմա Պատարագի ժամանակ Սբ. Հաղորդություն է տրվում, պետք է ամեն Կիրակի գնալ ու մասնակցել Սբ. Պատարագին և ֆիզիկապես հաղորդվել Քրիստոսի հետ: Որպեսզի կյանք ունենանք (Հովհ. 6:53): Պետք է ուրախությամբ սիրել մերձավորին, իրար նկատմամբ գթասիրտ լինել (մի քիչ տեղ տվեք իրար), իրար պատիվ տալ ու հոգով եռալ: «Հույսո՛վ ուրախացե՛ք. նեղությանը համբերեցեք, հաճախակի աղոթեցե՛ք» (օրը մի քանի անգամ) (Հռ 12:12): Խնդրում եմ պատմեք այս մասին մարդկանց, կիսեք իրենք հետ, օգնեք տարածել Ավետարանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ