17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյանը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և համերաշխություն հայտնել երկրի ժողովրդին և կառավարությանը:

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսային իրավիճակը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրվա սիրո ուղերձի ամենակոպիտ խախտում է:

 

Մեր հավատը և համերաշխությունը Շրի Լանկայի կառավարության և ժողովրդի հետ ամուր են ինչպես միշտ: Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են», – ասվում է նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Լիովին ջախջախված և վշտացած եմ եկեղեցիներում և այլ հանրային վայրերում ահաբեկչության և զանգվածային պայթյունների մասին լուրով, որի պատճառով այդքան անմեղ մարդիկ են զոհվել» – հավելել է Մնացականյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ