22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Աշոտյանը լավ լուր ունի /տեսանյութ/

Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI)
գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական
Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը:
Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող
և դատապարտող բանաձևը:

Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ այդ բանաձևի ընդունումը՝
նշելով, որ մարդկության դեմ գործած ոճիրները չունեն վաղեմության ժամկետ և Հայոց Ցեղասպանությունը
ճանաչելը քաղաքակրթական պատկանելության հարց է: ¦Ուրախ եմ, որ CDI-ի քաղաքական ընտանիքում
քաղաքակրթական պատկանելության հարցը հստակ է դրված, և այս բանաձևն ընդունելով անդամ
կազմակերպությունները վերահաստատեցին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի
միջազգային համագործակության իրենց հանձնառությունը§,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) միջազգային
կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 100 քաղաքական կուսակցությունների աշխարհի 74
երկրներից:

ՀՀԿ մմլո գրասենյակը ներկայացրել է բանաձևի հայերեն և անգլերեն տարբերակները:

 

ԲԱՆԱՁԵՎ

Ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը
Ներկայացված է Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) կողմից

Վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր

հռչակագիրը, որով մարդկային ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար
ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է աշխարհում;

Ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. դեկտեմբերի 11-ի
96 (1) բանաձևի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, 1948 թ. դեկտեմբերի 9-ի
Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, 1968 թ.
նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված
հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Միավորված ազգերի
կոնվենցիայով, 1966 թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին
միջազգային դաշնագրով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր միջազգային
փաստաթղթերով;

 Հաշվի առնելով, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի
ընդունման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունը հատուկ ընդգծել է այդ հանցագործության
դեմ պայքարի միջազգային համագործակցության կարևորությունը;

Հաշվի առնելով Օսմանյան կայսրության ռազմական դատարանների 1919-1921 թթ. դատավճիռները
`«օրենքի և մարդկության դեմ» այդ ծանր հանցագործության մասին` որպես փաստի իրավական
գնահատական;

Գնահատելով 1915 թ. մայիսի 24-ի դաշնակից պետությունների համատեղ
հայտարարությունը`պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդի դեմ կատարված ամենասարսափելի
հանցագործությունը որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք» սահմանելով և ընդգծելով
Օսմանյան իշխանություններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև
1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի դերն ու նշանակությունը և ԱՄՆ նախագահ

Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշումը Հայոց ցեղասպանության
հետևանքների հաղթահարման հարցում;

Վկայակոչելով Հայոց ցեղասպանության և եվրոպական արժեքների մասին ԵԺԿ-ի 2015 թ. մարտի 3-ի
բանաձևը;

Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները;

Հարգանքի տուրք մատուցելով բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված
հանցագործությունների անմեղ զոհերի իշատակին;

Ընդգծելով, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին
կանխարգելոմը և արդյունավետ պատժամիջոցները պետք է լինեն միջազգային հանրության հիմնական
առաջնահերթությունների շարքում

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը հայտարարում է հետևյալը.

Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների
կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված
ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված
էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև`
Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և
դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես այդ
հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ գործելու քաջալերանք;

Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը և բոլոր նահատակների ու
փրկված հերոսների, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին,
մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև
տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք;

 Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք հայ ժողովրդի հանձնառությանը` շարունակելու միջազգային
պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների
վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում;

Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը լիովին հարգել և կատարել իր ստանձնած իրավական
պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության

պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ
մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում;

 Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի բոլոր մարդկանց, անկախ
նրանց էթնիկ ծագման և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական
արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու
նպատակով;

Մենք աջակցում ենք թուրքական քաղաքացիական հասարակության այն հատվածներին, ովքեր այսօր
համարձակվում են խոսել իշխանությունների պաշտոնական դիրքորոշման դեմ: Մենք հույս ենք հայտնում, որ
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հայ և թուրք ժողովուրդների
պատմական հաշտեցման համար ելակետ կծառայի:

Հետևապես, մենք հրավիրում ենք Թուրքիայի կառավարությանը`իր միջազգային պարտավորություններին
համապատասխան, ձեռնարկել հետևյալ միջոցները.

 Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը և
առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ ոգեկոչելով մարդկության դեմ այդ ահավոր
հանցագործության զոհերին;

Ապահովել տեսլական և իրականացնել իրապես ժողովրդավար Թուրքիային հարիր գործողությունների
ծրագիր, ներառյալ խոսքի ազատությանն առնչվող խնդիրների, պետության, հասարակության շրջանում
և կրթական հաստատություններում Ցեղասպանությանը վերաբերող հարցերի համապարփակ լուծում,
ինչպես նաև կրոնական և այլ մշակութային օբյեկտների վերանորոգում և դրանց վերադարձը հայկական
և այլ համապատասխան համայնքներին;

Սկիզբ դնել հայկական ազգային ժառանգության երկար սպասված տոնին`հիմնված հայ-թուրքական
հարաբերությունների լիովին կարգավորման վրա՝ խարսխված պատմության հանձնառնությամբ, բոլոր
չլուծված հարցերի խաղաղ կարգավորմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ