22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այդ ոչինչը ես եմ». նրանց, ովքեր ասում էին, թե իրենք են քաղաքացու ծառան, բայց այսօր պահանջում են, որ քաղաքացին իրենց տեսնելիս ձգվի /տեսանյութ/

Բոլոր նրանց, ովքեր սիրում են ազատ կիրակիներին գիրք ընթերցել և դա լուսանկարել ու գցել «Ֆեյսբուք», բոլոր նրանց, ովքեր ընթերցանությունից ազատ ժամանակ տեսախցիկների առաջ շրջայցեր են կատարում, շոուներ անում, որ հաց չունեցող ժողովրդին տեսարաններով կերակրեն, և վերջապես բոլոր նրանց, ովքեր երեկ ասում էին, թե իրենք են քաղաքացու ծառան, իսկ քաղաքացին՝ իրենց տերը, բայց այսօր պահանջում են, որ քաղաքացին իրենց տեսնելիս ձգվի, խորհուրդ է տրվում այս կիրակի ընթերցել Ավետիք Իսահակյան։

Կարելի է նաև լուսանկարել այդ պրոցեսը ու գցել «Ֆեյսբուք» էժան տեսարաններ մատուցելու ավանդույթին հավատարիմ մնալու համար։

Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.

-Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհա՛րկե, ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,-պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո՝ վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե շահ դարձար, հետո՞,-հարցնում է դերվիշը:

-Հետո՝ ոչինչ,-պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր և գնա՛ քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

Արեգնազ Մանուկյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ