22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Փաշինյանն ասել է, թե արցախյան բանակցությունները շարունակում է վարել ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից:

Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ:

Իհարկե, ինքը նոր՝ իր սեփական կետից է սկսել բանակցությունը: Սերժ Սարգսյանը Փաշինյանին փոխանցել է շատ ամուր բանակցային դիրքեր՝ ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերի, որը, ակնհայտորեն մեզ շատ ձեռնտու օրակարգ էր:

Սակայն Փաշինյանը հաջողությամբ թաղել է այդ օրակարգը և այսօր գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել:

Հ.Գ. Ե՞րբ պետք է գիտակցի Փաշինյանը, որ համազգային հարցերում եսակենտրոնությամբ ու մեծամտությամբ առաջնորդվելը հղի է անցանկալի հետևանքներով ոչ միայն իր, այլև բոլորիս համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ