«Ազգային Ժողովում տրանսգենդերի ելույթն անարգանք էր մի ողջ քրիստոնյա ժողովրդի հանդեպ». Հայր Կորյուն Վարդապետ Բաղդասարյան
«Ազգային Ժողովում տրանսգենդերի ելոյթն անարգանք էր մի ողջ քրիստոնեայ ժողովրդի հանդէպ», կարծում է Հոգեշնորհ Հայր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետը:
Հոգեշնորհ Հայր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Ազգային Ժողովում տրանսգենդերի ելոյթն անարգանք էր մի ողջ քրիստոնեայ ժողովրդի հանդէպ: Պէտք է արձանագրել, որ սեռական փոքրամասնութեան իրաւունքների պաշտպանութեան պատրուակով անարգուեց հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգն ու դարաւոր ժառանգութիւնը: Ակնյայտ էր, որ ելոյթի նպատակը ոչ թէ իրենց խնդիրների բարձրաձայնումն էր, այլ` գովազդումը: Նման ելոյթ, այն էլ Մեծ Պահքի շրջանին, բացարձակապէս անընդունելի է եւ ոչ հարիր մեր ժողովրդին: Մենք աշխարհին պէտք է ներկայանանք մեր հարուստ եւ իւրօրինակ քրիստոնէական ժառանգութեամբ եւ ոչ թէ` Ազգային Ժողովում տրանսգենդերներին ելոյթ ունենալու իրաւունք տալով: Նման երեւոյթները խորթ են մեր ժողովրդի համար եւ նման երեւոյթները մեր ժողովրդի վզին փաթաթելու իւրաքանչիւր փորձ, ի սկզբանէ դատապարտուած է ձախողման»: