06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նման օրենսդրական կարգավորմամբ՝ Կառավարությունը խրախուսում է անպարտաճանաչ ընկերություններին. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ հեռուստընկերությունները նորությունների լրահոսում անդրադառնում էին Ֆիննախի պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի ասուլիսին և հատկապես ասուլիսի այն հատվածին, որը վերաբերվում էր պետական գնումների մասնակիցներին օրենքով ներկայացվող պահանջների մեղմացմանը:

Պարզվում է, որ նախարարությունը առաջարկում է պետական գնումների մասնակցության հայտ ներկայաղնողների նկատմամբ փոխել գործող օրենքում առկա պահանջները, համոզված լինելով, որ այդ փոփոխությամբ կպարզեցվի գնումների գործընթացն՝ այն զերծ պահելով ավելորդ վարչարարությունից և կընդլայնվի գնումների պոտենցյալ մասնակիցների շրջանակը: Թվում է դրվատանքի արժանի նպատակ է: Սակայն ի՞նչ միջոցով են առաջարկում լուծել այդ խնդիրը:

Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ այլևս ուշադրություն չի դարձվի այն հանգամանքին, որ հայտատուն՝ հայտ ներկայացնելու պահին, պետական բյուջեի նկատմամբ ունի չմարված պարտավորություն և այդ հանգամանքը հիմք չի ընդունվի հայտը մերժելու համար:

Փոխարենը հնարավորություն կտրվի ընկերությանը ստանձնել պարտավորություն ժամանակի ընթքացքում բյուջեի հանդեպ իր պարտքը մարելու համար: Այսինքն՝ ստացվում է, որ թեպետ ըկերությունն ունակ չէ իր տնտեսական գործունեությունը կազմակերպել արդյունավետ և այդ պատճառով գոյացրել է պարտքեր բյուջեի հանդեպ, բայց պետությունը, չգիտես ինչու, նրան վստահում է իր կարիքների համար գնումներ կատարելու գործառույթը:

Պարզ է, չէ՞, որ նման ընկերությունը պետական բյուջեի գումարները, որոնք նա կստանա գնումների համար, նախ և առաջ, կուղղի իր պարտքերի մարմանը, առավել ևս, որ, եթե չեմ սխալվում, առաջարկվում է նաև նման դեպքերում այդ ընկերության հաշիվները ազատել կալանքից:

Մի կողմ թողնենք, որ հաշվի վրա կալանք սահմանելը կամ այն կալանքից ազատելը օրենքով առանձին իրավական կարգավորում ունեցող պրոցեդուրա է, առանց այդ հանգամանքի էլ նախարարության մոտեցումը առնվազն տարակուանք է առաջացնում:

Բանն այն է, որ այդ առաջարկն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակելուց զատ, վտանգում է պետական ֆինանսների արդյունավետ օգտագործումը:

Ավելին նման օրենսդրական կարգավորմամբ, Կառավարությունը խրախուսում է անպարտաճանած ընկեևություններին:

Համանման, այսինքն վիճելի, մոտեցում է նախատեսվում նաև այն դեպքում, երբ հայտատու ընկերությունը ունի ժամկետանց, չմարված վարկային պարտավորություններ առևտրային բանկի հանդեպ:

Կասկածից վեր է, որ այս դեպքում պետական բյուջեի գումարը առաջին հերթին կուղղվի բանկի առջև տվյալ ընկերության վարկային պարտավորության մարմանը:

Թե հետո ի՞նչ կլինի պետական գնմումների հետ՝ Աստված գիտի: Այսինքն նախատեսվում է բյուջեի միջոցներն ուղղակիորեն օգտագործել առևտրային բանկերի ֆինանսական վիճակը բարելավելու համար:

Դժավար է պատկերացնել, որ մի Կառավարություն, որը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է իր քաղաքական առաջնահերթությունը և հայտարարում է, որ մեզանում վերացվել է համակարգված կոռուպցիան, պատրաստում է առաջարկ, որով պետական գնումների ոլորտում նպաստում է համակարգային կոռոուպցիայի օրենսդրական հիմքերի ձևավորմանը:

Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կառավարության որոշ օղակներում կոռուպցիայի դեմ պայքարը հասկանում են բացառապես այս կամ այն տեղեկատվության հիման վրա այս կամ այն պաշտոնյայի կողմից չարաշահումները բացահայտեկու և պատժելու մեջ:

Մինչդեռ մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ համակարգային կոռուպցիան հաղթելու համար, պատժի անխուսափելիությունը արմատավորելուն զուգահեռ, պետք է օրենսդրության մեջ վերացնել կոռուպցիայի դրսևորման համակարգային ցանկացած հնարավորություն:

Վերը նկարագրվածը ճիշտ հակառակ մոտեցում է :

Հուսով եմ, որ ֆինանսների նախարարությունը ուշադրության կարժանացնի իմ այս մտահոգությունները»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ