04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու և զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձևակերպելու պրոբլեմի առաջ. Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը գրում է.

«Մամուլն ու ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի է նման հետեւությունն անել։

Այս իրավիճակը սպասելի էր, քանի որ ոչ թիմը, ոչ էլ ղեկավարը չգիտեն ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել եւ նույնիսկ հպարտանում են, որ «իզմերի» չեն հետեւելու։ Մնացած պրոբլեմները՝ ընտրովի արդարադատությունը, կառուցվածքների բացակայությունը, ֆեյք ընդդիմությունը, մարտնչող անկոմպետենտությունը, եւ այլն, զուտ սրա հետեւանքներ են։

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու եւ զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձեւակերպելու պրոբլեմի առաջ։ Վտանգն այն է, որ անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան, որն այժմ «ձեռի հետի», օժանդակ նպատակի կարգավիճակում է։

Այս դեպքում անգամ դիկտատուրային անցնելը չի փրկի, քանի որ երբեք կոռուպցիան չի կարող լինել իշխանության հիմնական նպատակը։ Անգամ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն իրենց դիկտատուրան ու կոռուպցիան ինքնանպատակ չեն անում»:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ