26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է ապակողմնորոշել Նիկոլ Փաշինյանին. սահմանամերձ Չինարիում հիասթափված են

Ո՞վ է ապակողմնորոշել Նիկոլ Փաշինյանին։ Թվում էր, թե խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանում կիշխի արդարությունը, մանավանդ, երբ գործն առնչվում է պետական բյուջեից գումարների հատկացմանը։ Ավաղ․․․ Կառավարությունը որոշել է 2019թ․ փետրվարի 2-ին Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը մասնակի փոխհատուցել, տրամադրել մոտ 24 միլիոն դրամ։

Հրդեհի հետևանքով Ա․ Ադամյանին պատճառվել է 31 միլիոն դրամի վնաս։ Կառավարությունն այս կերպ ակնկալում է անասնապահության ռիսկայնության մակարդակը նվազեցնել, գյուղացիական տնտեսավարողների սոցիալական վիճակը բարելավել։ Կառավարության այս որոշումը սահմանամերձ Բերդի տարածաշրջանում, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել։ Կառավարությունը մեղավո՞ր է, որ Ա․ Ադամյանի տնտեսությունը հրդեհվել է:

2017թ․ դեկտեմբերի 30-ին սահմանամերձ Չինարի գյուղում հրդեհի հետևանքով այրվեցին չինարեցուն պատկանող խանութները, սակայն ոչ մի փոխհատուցում չեղավ։ Չինարին Չինչին չէ, սահմանի ամենավտանգավոր հատվածում է ։ Ա․ Ադամյանն էլ սոցիալապես անապահով չէ։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի և 7 այլ անձանց գործով դատաքննությունը։

Համաձայն քրեական գործի՝ բնությանը, այսինքն՝ պետությանը պատճառվել է ավելի քան 400 միլիոն դրամի վնաս։ Տավուշի մարզի սահմանագոտում բնական աղետներից, այլ պատահարներից շատ տուժողներ, մեծ վնասներ են եղել, սակայն շատ դեպքերում փոխհատուցում չի եղել։ Ո՞ւր մնաց արդարության սկզբունքը:

Ոսկան Սարգսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ