Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների , ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը
Նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Երեկ Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին:
2018-ից սկսած մինչև Արցախում անցկացրած Անվտանգության խորհրդի հայտնի համատեղ նիստը Փաշինյանը հավաստիացնում էր,որ ինքը չունի մանդատ Արցախի անունից բանակցելու համար և ինքը Հայաստանի վարչապետն է,այլ ոչ թե Արցախի :
Փաշինյանը ամեն օր իր առաջնային խնդիրներից էր համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Կամ հիշենք հեղափոխական միտինգները,երբ Նիկոլը ասում էր,բոլոր հարցերը Արցախի հետ կապված միասին ենք որոշելու:Հիմա հանդիպում է Ալիևի հետ և ՞տեղեկություն չկա նույն փակ դռները ,ժողովրդից գաղտնի բանակցությունները:
Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների ,ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը:Օդում ասված մտքերը մտքերի հետևից և ինչ՞հիմա մանդատ ունես՞բանակցելու համար,թե Արցախը վերադարձրեցիր բանակցային սեղան:
Երկխոսելը դարձրեց մի մեծ բան,էդ ղեկավարներից ով՞չի երկխոսել,ով՞չի հանդիպել և քննարկել,էդ ինչ՞ մի դարակազմիկ բան էիք սպասում Նիկոլից:
Ասում է դե հեղափոխություն չեղավ,բայց նորմալա:
Իհարկե նորմալա:
Սելֆին կարևորը կա , մնացածն էլ գոհ ու երջանիկ:
Մենակ էլ LIVE չկա,քանի որ արդեն դրա կարքն էլ չկա»: