06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մինչև չվերանայեք թատրոնի կառավարման թերի մեխանիզմը, խնդիրները անընդհատ են լինելու. Ս. Շահվերդյանը՝ Կ. Օրբելյանի պաշտոնից ազատման մասին

Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից, և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Այս մասին հայտնում ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը:

«Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, որ այսուհետև ազատ է վարչական աշխատանքից և կարող է զբաղվել միայն ստեղծագործական գործով։ Չէ՞ որ նրան ազատել են միայն տնօրենի պաշտոնից և նա շարունակում է մնալ թատրոնի գեղ.ղեկ., բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունենք. ստեղծագործող մարդը չի ուզում իր գլխին ունենալ տնօրեն֊ղեկավար, որի լիազորություններն ավելի մեծ են, որը կթելադրի իրեն ինչ անել, ինչպես անել և ցանկացած պահի կարող է գեղարվեստական ղեկավարին ազատել պաշտոնից։

Մշակույթի նախարարություն, մինչև չվերանայեք թատրոնի կառավարման խորհրդային ժամանակից ժառանգած թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրները անընդհատ են լինելու։ 

Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում և նրա առաջարկած անձը պետք է դառնա թատրոնի տնօրենը կամ, ավելի ճիշտ տարբերակով, պրոդյուսերը։ 

Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը»,-գրել է ռեժիսորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ