25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կերակուրը չէ, որ Աստծու առաջ է բերելու մեզ

Մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առել ամեն ինչ, և մենք կանք նրա համար. և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, մենք կանք նրա միջոցով:

Բայց բոլորի մեջ այս գիտակցությունը չկա: Ոմանք դեռ մինչև հիմա խղճի հարց են ունենում, երբ ուտում են կուռքերին զոհված կերակուրներից, և որովհետև նրանց խղճմտանքը տկար է, իրենք իրենց պղծված են զգում: Բայց կերակուրը չէ, որ Աստծու առաջ է բերելու մեզ:

Ո՛չ ուտելով ենք մի բան շահում, ո՛չ էլ չուտելով մի բան կորցնում: Բայց զգո՛ւյշ եղեք. ՉԼԻՆԻ ԹԵ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱ ՏԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Եթե մեկը քեզ՝ այդ գիտակցությունն ունեցողիդ, տեսնի մեհյանում սեղան նստած, ինքը, որի խղճմտանքը տկար է, չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերված կերակուրներից ուտելու:

Եվ ահա քո «գիտությունը» պատճառ կլինի, որ կորստյան մատնվի հավատով տկար մի եղբայր, որի համար մեռավ Քրիստոսը: Եվ երբ այսպես ձեր եղբայրների հանդեպ մեղք եք գործում՝ նրանց տկար խղճմտանքը վիրավորելով, մեղանչած եք լինում Քրիստոսի դեմ: Ահա թե ինչու, եթե ուտելը գայթակղեցնում է իմ հավատակից եղբորը, երբեք միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ:

Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 8:6-13

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ