04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ է տեղի ունեցել Մեղրիի զորամասում. մի քանի տասնյակ «դուխով պատանի վարչապետներ» որոշել են իրացնել իրենց տրված «այսուհետ ամեն ինչ որոշելու» իրավունքը

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն ինչ է տեղի ունեցել Մեղրիի զորամասում.

մի քանի տասնյակ «դուխով պատանի վարչապետներ» որոշել են իրացնել իրենց տրված «այսուհետ ամեն ինչ որոշելու» իրավունքը և իրենց համար ցանկալի կանոնները հաստատել զորամասում՝ չենթարկվելով զորամասի հրամանատարների զինվորական կանոնակարգը պահպանելու հրահանգին:

Նրանցից մի քանիսի «պատրաստի վարչապետ» ծնողներն էլ աղմուկ են բարձրացրել իրենց «պատանի վարչապետների» նկատմամբ հրամանատարների կողմից կիրառված պատժի համար:

Զգում էի, որ սա մի օր հասնելու է բանակին, քանի որ Հայկական բանակը միակ կանգուն, ամուր ու չվարկաբեկված պետական ինստիտուտն էր մնացել:

Երբեք ոչինչ չեմ պահանջել՝ գիտակցելով, որ դեռ չունեմ այդքան заслуга պետության առջև, բայց հիմա ստիպված եմ ՊԱՀԱՆՋԵԼ այդ «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության և բացառել նման վտանգավոր երևույթների կրկնումը Հայկական բանակում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ