16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեր, սեքս, խանդ. ի՞նչ է իրականում ընկած սրանց հիմքում

Սերը եւ խանդը անբաժանելի հասկացություններ են: Շատերը կարծում են` եթե չի խանդում, ուրեմն չի սիրում: Ինչպե՞ս հասկանալ` արդյոք դա իրականում սեր է: Ի՞նչ է իրականում ընկած խանդի հիմքում:

Եթե հարաբերություններում առկա է փոխվստահություն, ապա սիերլի մարդու դավաճանության մասին միտք անգամ չի առաջանում: Իրական զգացմունքները հիմնվում են հավատի վրա: Չկա վստահություն, չկա նաեւ սեր: Եթե մարդն ինքն ազնիվ է իր զուգընկերոջ նկատմամբ, ապա չի էլ մտածի, որ կինը կամ ամուսինն անազնիվ են իր նկատմամբ:

 

Հին հույները սիրո տարբեր տեսակներին տարբեր անուններ էին տալիս: Անշահախնդիր, ամեն ինչ ներող սերը կաչվում էր ագապե: Ծնողների սիրո նման քնքուշ սերը կոչվում էր ստորգե: Հավասարակշռված, գործնական սերը` պրագմա: Բուռն սերը` մանիա:

Ժամանակակից հասարակության մեջ “սեր” բառը կորցրել է իր նախնական իմաստը: Այն հաճախակի շփոթում են համակրանքի հետ: Բառի իմաստի հետ կորել է նաեւ հասկացությունը, իսկական սիրո իմաստը: Իրական սերն անշահախնդիր է, սիրող մարդը տալիս է ամեն ինչ` փոխարենը ոչինչ չպահանջելով: Նման բան շատ հազվադեպ է հանդիպում: Շատ հաճախ մենք համարում ենք, որ եթե սիրում ենք, ապա այդ մարդը մեզ պարտական է դրա համար, իսկ եթե նա չի արդարացնում մեր հույսերը, ապա սիրո օբյեկտին հարկավոր է պատժել:

Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել: Նրանք կապիկների խմբից առաձնացրել են այն արու կապիկին, որը շատ էգեր է ունեցել: Իսկ առաջնորդի տեղն զբաղեցրել է մեկ այլ արու: Երբ նախորդ առաջնորդին ետ են բերել, նա կրկին նախկին կարգերն է հաստատել` ծեծել է նոր առաջնորդին եւ վռնդել, իսկ իր “կանանց” ձեռք չի տվել: Նա ետ է ընդունել կանանց, քանի որ վերջիններս մեղավոր չեն եղել եւ բոլորը վերադարձել են իր մոտ:

Դա ուժեղ եւ իր “կանանց” վրա վստահ արուի արարք է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ