28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Այս ի՞նչ պատահեց մեզ, որ ազգովի խելագարության հասանք

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, գնար հեռուստատեսություն և ասեր՝ «Գիտե՞ք, միևնույն է՝ ինքնաթիռը թռնելու է, ես բազկաթոռի մեջ նստած կամ չնստած ՝ ի՞նչ տարբերություն: Համ էլ, ամուսնուս կարոտին չեմ դիմանում, ախր, ես ոնց չթռնեմ ու աշխարհով մեկ լավ-լավ տեղեր չգնամ ու մի լավ մեղրամիս չանցկացնեմ»:

Խեղճ կնոջը հենց նույն վայրկյանից ընդդիմությունը, ԶԼՄ-ները, ամբողջ ժողովուրդը ծվեն-ծվեն կանեին՝ ասելով՝ «Թալանո՜ւմ եք, թալանչինե՜ր, կերա՜ք մեր կյանքը ծծեցի՜ք մեր արյուն-քրտինքը»: Բայց երբ ասողը Աննա Հակոբյանն է՝ Նիկոլ Փաշինյանի կինը, նրան կարելի է, գովելի է և ցանկալի է:

Կամ մեկ այլ երևույթ պատկերացնենք: Պատկերացնենք, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը հրովարտակ արձակեին, ըստ որի՝ գրավատների պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 60 միլիոն դրամ: Նրանց ոչ թե կքննադատեին, այլ առանց դատ ու դատաստան, առանց մերժելու՝ միանգամից կկախեին հրապարակում:
Բայց երբ Փաշինյանի կառավարությունն է նման բաներ որոշում՝ կարելի է, գովելի է և ցանկալի է:

Այս ի՞նչ պատահեց մեզ, որ ազգովի խելագարության հասանք:

Նարե Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ