07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել

ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ:
Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը…
Բայց այս բոլորից շատ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ