“Պիտի կոտրենք ատելության պատնեշը”.ասում են “Հարսնաքարի” գործով դատապարտյալների հարազատները /վիդեո/
Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացնող “Հարսնաքարի” գործով դատարանի կայացրած վճռից դժգոհ մնացած ամբաստանյալների հարազատները բառի բուն իմաստով կտրեցին Henaran.am-ի լրագրողի ճանապարհը:
“Տղա ջան, խի չեք ուզում մեզ լսեք, մեզ հասկանանք”,-ասացին նրանք:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Արդեն գործը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Դատապարտվածների հարազատներրը պայքարի նաեւ այս ձեւն են ընտրել, քանի որ ատելություն կա իրենց նկատմամբ: “Միակողմանի ներկայացվեց ամեն ինչ, մենք էլ մարդ ենք, հնարավոր է մեր ամուսինները սպանվեին, կարելի է ատելություն սերմանել, որ այսօր չկարողանանք նույնիսկ բակ դուրս գալ: Մեր երեխաները ինչո՞վ են մեղավոր”,-ասացին բողոքավորները:
Նրանք մոտ մեկ ամիս է , ինչ նստացույց են անուն:
Մանրամասները տեսանյութում: