27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սերդեչնի պրիվետ ատ Արութինա Զիմզիմովա»

 «Սերդեչնի պրիվետ ատ Արութինա Զիմզիմովա»: Հեղափոխական Նիկոլ Փաշինյանն այս ուղերձով էր ներքնաշերով փակում Երեւանի փողոցներւմ տեղակայված տեսախցիկները՝ խոստանալով իր հետեւց գնցղ ժողովրդին իշխանւթյան գալուն պես վերացնել դրանք: աշինյան Նիկոլը իշխանության եկավ, բայց տեսախցիկներն ու կարմիր գծերն այդպե էլ չլքեցին Երեւանի փղոցները: Իսկ այն, ր վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր սիրտը ցավում էր ամեն րոպե տուգանվող քաղաքացու համար, այսօր արդեն վարդագույն անցյալ է:

Տուգանվող քաղաքացիների դարդուցավն այդպես էլ չփարատվեց՝ ոնց կար, այդպես էլ շարունակվում է: Սայաթ Նովան կասեր «դիփ խաբում ին ու խաբում»:  Եղածը՝ եղած է. Նիկոլը կարողացավ շահարկելով տեսախցիկները, արագաչափերն ու կարմիր գծերը իր հետեւից տանել դժգոհ բազմաթիվ մարդկանց: Իհարկե,  ինքը` Նիկոլը, հետագայում մոռացավ իր ճռճռան ճառերը եւ մեծ-մեծ խոստումները: Բայց այստեղ «մի փոքրի սպռավոչկա».

Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ամենայն պատասխանատվությամբ պնդում էր, թե արագաչափերը, ինչպես նաեւ դրանք սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին: Մինչդեռ այսօր արդեն ՃՈ պետի նախկին տեղակալ, այժմ «Իմ Քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատում է, որ «արագաչափերը, որպես գույք, պետական սեփականություն են»:

 Իսկ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրները Ալեքսանդր եւ Գուրգեն Զաքարյաններն են: Սաշիկ Սարգսյանն այս ամենի հետ որեւէ կապ չունի: Գիտի՞ այս մասին Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ հայտնի չէ: Գուցե իմանալու դեպքում, «ցտեսություն կոռւպցիա, բարեւ կոռուպցիա» օպերացիան կրկնվի:

Իսկ  «Սեքյուրիթի դրիմի» հետ շատ հարցեր պարզ են. ՃՈ-ից «Սեքյուրիթի դրիմին»  ամեն ամիս փոխանցվում էր ահռելի գումար` 70 մլն դրամ: Ըստ իրավապահների տվյալների` դրանից փաստացի ծախսվում էր ընդամենը 27 մլն-ը, իսկ 43 մլն-ը յուրացվում էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ