24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցանկալի կլիներ, որ Մարտի 1-ը դառնա ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր. Վազգեն Մանուկյան

Ցանկալի կլիներ, որ մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր, ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին:

«Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար», – ասել է Վ.Մանուկյանը:

Նրա խոսքով, «ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ