01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մայրը 11 տարի է` մարդասպան-որդուն պահում է վանդակում /ֆոտո/

Չինական գյուղերից մեկում տարիքով կինը երկար տարիներ ստիպված որդուն պահում է վանդակում` հանուն հարեւանների անվտանգության: 2001 թվականին Վու Խանյոնգը սպանել է 13 տարեկան տղայի:

Տարածաշրջանի իշխանությունները նրան ազատ են արձակել, քանի որ գտել են, որ տղամարդը տառապում է շիզոֆրենիայով:

Ազատ արձակվելուց հետո տղամարդը սկսել է վախեցնել համագյուղացիներին, ինչից հետո մայրը որոշել է տղային վանդակում պահել, որպեսզի նա միշտ իր աչքի առջեւ լինի:  

74-ամյա մայրն ասում է, որ թեեւ տղան հոգեկան հիվանդ է, սակայն իր երեխան է, եւ ինքը չի կարող հրաժարվել նրանից: Անգամ վանդակից տղամարդուն մի քանի անգամ հաջողվել է փախչել, ինչից հետո մայրը ստիպված է եղել ոտքերին շղթա անցկացնել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ