31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամերիկյան Քարնեգի հիմնադրամ. Առաջին հերթին պետք է հեռացնել Արցախի ուժայիններին

Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակել է ԱՄՆ ՄԶԳ խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջեննիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ։ 
 
Հեղինակը գրում է, որ Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ անցումը կարող է «օրինակ ծառայել» այլ խոստումնալից ժողովրդավարական երկրների համար։ 
 
«Մինչ այս, Վաշինգտոնը դանդաղել է Փաշինյանի կառավարությանն իր օժանդակությունը տրամադրելու հարցում։ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրի թիրախավորված տեխնիկական աջակցություն ու համեմատաբար համեստ ֆինանսական օգնություն, ու դրանք կունենան չափից դուրս օգտակար ազդեցություն երկրի վրա», – գրում է հեղինակը ու թվարկում մի քանի ոլորտներ։ 
 
Հայաստանի ժողովրդավարական ընթացքը անշրջելի դարձնելու համար հեղինակը առաջարկում է, նախ, Փաշինյանի կառավարությանը տրամադրել պրոպագանդայի, խնդիրների համակարգման ու կառավարության կարևոր նախաձեռնությունները իրականացնելու հարցերում տեխնիկական աջակցություն։ Երկրորդը` փոքր քայլերն են, որ կօգնեն լուծել մայրաքաղաքի աղբահանության խնդրից մինչև երիտասարդական նախաձեռնությունների կողմից մեդիա բովանդակության ստեղծում։ Երրորդը` անցումային արդարադատության կազմակերպումն է։ Չորրորդը` հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ աշխատանքը։ Ապա` արտերկրի գերազանցության կենտրոնների հետ փորձի փոխանակման ծրագրերի ֆինանսավորումն է, որը կօգնի երիտասարդ ու անփորձ որոշում կայացնողներին գիտելիքներ ստանալ։ Եվ վերջինը` հեղինակը առաջարկում է օժանդակել Հայաստանին երկրի դեմ հավանաբար Ռուսաստանի կողմից սպասվող քարոզչական ու ապատեղեկատվության պատերազմում։
 
Ըստ Ջեննինգսի` «օգնությունից` առևտուր» անցում կատարել է պետք հայ-ամերիկյան հարաբերություններում։ 
 
Ներդրումների դաշտ ձևավորելու համար հեղինակը, առաջին հերթին, առաջարկում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։
 
«Առաջին հերթին, պետք է հեռացնել /Արցախի/ ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությունները այս ռեգիոնում կարող են նշանակել նրա ճկունությունը ապագա բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ընտանյոք հանդերձ որոշակի քայլեր կատարեց, որոնք կարող են նշանակել վստահության ամրապնդման մեխանիզմներ իրականացնելու նրա պատրասկամությունը», – գրում է Ջեննինգսը։ 
 
Հոդվածն ամբողջությամբ կարելի է ընթերցել Քարնեգիի կայքում։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ