06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Այսօր Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-ամյակն է պետական մակարդակով ի՞նչ է նախատեսված անել, ոչինչ: Միակ խնդիրը Մարտի 1-յան հուժկու հավաքին նախապատրաստվելն է

Երեկվա հավաքի հետ կապված հնչում են մեղադրանքներ ու ծաղր: Մեղադրողները չեն ուզում հասկանալ և մելորեցնում են հասարակության լայն զանգվածներին, թե ո՞վ էր հող տալիս, որ դուք էլ դուրս եք եկել փողոց: Ծաղրողները հիմնականում անմեղսունակ տեսակից են, նրանց ցանկություն չունեմ անդրադառնալ: Այո բանակցությունները ընթանում են, բայց ամբողջությամբ իրավիճակային փոփոխության շրջանակում ասենք վերելակների մեջ, Ալիևին կիրթ մարդ համարելու, Արցախյան կողմի վրա պատասխանատվությունը բարդելու շրջանակում ուայս ամենը համենվում է գաղտնիությամբ: Իմ համար ցուցիչը մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած ադրբեջանցիների հավաքն էր «Ուզու՛մ են վերադառնալ ԱՐՑԱԽ» կարգախոսով, երեկվա Ադրբեջանում պետական մակարդակով կազմակերպված Խոջալուի ջարդերի նվիրված հավաքը: Չհաշված Թուրքիայի կողմից հնչող հոխորտանքները, որոնց ՀՀ ԱԳՆ չի պատասխանում: Այսօր Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-ամյակն է պետական մակարդակով ի՞նչ է նախատեսված անել, ոչինչ: Մեր միակ խնդիրը այսօր Մարտի 1-յան հուժկու հավաքին նախապատրաստվելն է: Անմեղսունակ իրավիճակ:

Անի Կաղինյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ