29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նույնի մեջ ինքներս ենք ընկնում

Հնազանդության մասին
Հովհաննես Սանդուղք

Փորձով հաստատված է՝ ինչ մեղքի համար, որ դատում ենք մերձավորին. լինի մարմնավոր, թե հոգևոր, նույնի մեջ ինքներս ենք ընկնում (Հովհաննես Սանդուղք):

Հնազանդությունը սեփական կամքի անմնացորդ մերժումն է, որն ի հայտ պիտի գա մարմնավոր գործերում, կամ հակառակը՝ հնազանդությունը մարմնավոր անդամների մահացումն է՝ կենդանի մտքի առկայության դեպքում: Հնազանդությունը կամավոր մահ է, խորթ կյանք՝ հետաքրքրությունից, անտխրություն դժբախտության ժամանակ, անվախություն՝ մահվան հանդեպ, անխափան նավարկություն, քնածների ճանապարհորդություն: Հնազանդությունը սեփական կամքի գերեզման է և խոնարհության հարություն: Հնազանդը, ինչպես լեռ, չի հակաճառում, չի քննարկում ոչ բարին, ոչ էլ թվացյալ չարը, քանի որ այդ բոլորի համար պետք է պատասխան տա նա, ով լուսաշնորհապես մահացրել է հնազանդվողի անձը: Հնազանդությունը քննարկման հետաձգում է՝ մտքի հարուստ պաշարների առկայության դեպքում (Հովհաննես Սանդուղք):

Տեսա ես մի հնազանդվողի (սկսնակ վանական կամ մոնթ), որն ընդհատելով իր հոգևոր հորը, շարունակեց խոսակցությունը նրա փոխարեն, և ես տեսա, որ ոչ մի օգուտ չկա նման հնազանդություն սովորելու ընթացքից, քանի որ սա ոչ թե խոնարհություն է ձեռք բերում, այլ հպարտություն:

Ուսուցչի ներկայությամբ սովորեցնենք մեզ ծայրագույն լռակյացության և անգիտության, քանի որ լռակյաց մարդը որդին է իմաստության, որը միշտ ձեռք է բերում խելամտություն (Հովհաննես Սանդուղք):

Հնազանդվողը նա է, ով մարմնով ծառայում է մարդկանց, իսկ մտքով և աղոթքներով ելնում երկինք (Հովհաննես Սանդուղք):

Հօգուտ հնազանդության կվկայեն նրանք, ովքեր հեռացել են հնազանդությունից, քանզի միայն հիմա են հասկանում, թե ինչ բարձունքի վրա են եղել (Հովհաննես Սանդուղք):

Հայրերը սաղմոսերգությունը համարում են զենք, աղոթքը՝ պարիսպ, մաքուր արցունքները՝ լվացարան, իսկ երանելի հնազանդությունը՝ խոստովանություն, առանց որի կրքոտներից ոչ ոք չի տեսնի Տիրոջը (Հովհաննես Սանդուղք):

Խելամիտ հնազանդվողը, եթե նույնիսկ մեռելներին հարություն տա և արտասուքի շնորհ ունենա, թշնամական հարձակումներից ազատության հասնի, ամեն կերպ մտածում է, որ այդ բոլորի պատճառը իր հոգևոր հոր աղոթքների հետևանքն է, և խորթ է իրեն, ու հեռու է մնում ունայն ինքնամեծարումից: Եվ արդյոք, կարո՞ղ է նա մեծարվել, երբ ինքն է խոստովանում, թե արել է ուրիշի միջոցով և ոչ իր սեփական ջանքով (Հովհաննես Սանդուղք):

Զավակս, երկար չես ջանա երանելի խաղաղություն ձեռք բերելու, եթե ի սկզբանե, ամբողջ հոգով տրվես համբերությամբ անարգանքներ կրելու (Հովհաննես Սանդուղք):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ