18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Այս կիրքը իջեցնում է մինչև դժոխքի խորքերը

Ճնշիր քո մեջ տռփանքը, քանի դեռ նա քեզ չի տապալել, քանի որ այս կիրքը իրեն հնազանդվողներին իջեցնում է մինչև դժոխքի խորքերը (Եփրեմ Ասորի):

Ինչպես որ խոզի համար հաճելի է թավալվել ցեխի մեջ, այնպես էլ դևերն իրենց համար հաճույք են գտնում շնության և անմաքրության մեջ (Եփրեմ Ասորի):

Մաքրության մեջ բնակվում է մեծ լույս և ուրախություն, նաև խաղաղություն ու համբերություն, իսկ վավաշոտության մեջ տխրություն, վհատություն, անհագ քուն և թանձր խավար (Եփրեմ Ասորի):

Եթե աշխատանքի ժամանակ կանհանգստացնի քեզ շնության ոգին, մի՛ ծուլացիր ձեռքերդ պարզել աղոթքի համար, հավատքով արված աղոթքը կվանի նրան (Եփրեմ Ասորի):

Սարսափելի դավաճան է մեր թափառող հայացքը: Սրբերից մեկն ասել է. «Ցանկությունը նման է շանը, եթե շոյես նրան` չի հեռանա քեզանից, իսկ եթե քշես` կփախչի» (Եփրեմ Ասորի):

Գրգիռի բռնկման ժամանակ չդիպչես մարմնիդ, որպեսզի ավելի զորեղ կիրք չբորբոքես (Եփրեմ Ասորի):

Փախչում ես մարմինը վնասող օձից, առավել փախիր այն կնոջից, որը հոգիդ է տակնուվրա անում (Եփրեմ Ասորի):

Եթե քեզ անհանգստացնում է շնության ոգին, սաստիր նրան` ասելով. «Տերը թող քեզ սաստի, գարշահոտությամբ լեցուն, աղտեղության դև» (Եփրեմ Ասորի):

Թույլ մի տուր աչքերիդ այս ու այն կողմ շրջել, և մի նայիր ուրիշի գեղեցկությանը, որպեսզի աչքերիդ օգնությամբ չտապալի քեզ քո հակառակորդը (Եփրեմ Ասորի):

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ