22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը

««Մարտի 1»-ի երթը, բնականաբար, պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում և այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։

Քարոզչական նպատակներ

1․ Ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմության հիմք։ Հանրային լեգիտիմության հիմքը լինում է երկու տեսակ՝ հանրության համախմբումը պոզիտիվ նպատակների շուրջը, կամ հանրության մի հատվածի համախմբումը թշնամու հանդեպ՝ նեգատիվ համախմբում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը ուներ մեծ հանրային ռեսուրս պոզիտիվ նպատակի շուրջը համախմբել համար, սակայն նա ընտրեց երկրորդ տարբերակը՝ նեգատիվ համախմբում ընդդեմ թշնամու։ Նման դեպքերում թշնամին չի կարող լինել որևէ անձ։ Թշնամին կարող է լինել որևէ խումբ, կամ սոցիալական շերտ, կամ էլ ծագումնաբանական ենթահանրույթ։ Ինչու նա ընտրեց երկրորդ տարբերակը, պարզ չէ, գուցե առաջին տարբերակը ձևակերպել չկարողանալու պատճառով։ Բնականաբար, այդ դեպքում կարևորը ոչ թե այդ խմբի չեզոքացումն է, այլ հանրությանը վտանգի զգացման ներարկելը՝ վտանգը պետք է երկարատև լինի։

2․ Կարևոր է ինֆորմացիոն դաշտի համար իրադարձությունների ապահովումը։ Հանրային դիսկուրսի և «նորությունների» թելադրումը ցանկացած իշխանության համար կենսական է՝ եթե դու չես թելադրում ինֆորմացիայի հոսքը և ուղղորդում իրադարձությունների հաջորդականությունը, ապա դա կանեն քաղաքական հակառակորդները։ Տվյալ պարագայում ընտրված են նեգատիվ իրադարձությունները, հատկապես, երբ չկան տնտեսական կամ քաղաքական նվաճումներ։

Տեխնոլոգիական հմտություններ

1․ Ցանկացած իշխանության համար կարևորագույն և ամենակենսական խնդիրը թիմի միասնությունն ապահովելն է, հատկապես դա որոշիչ է խորհրդարանական կառավարման համակարգերում։ Սերժ Սարգսյանի անկման հիմնական պատճառներից մեկը 2017-ի պառլամենտական թավշյա ընտրություններն էին՝ չկար արտաքին թշնամի, չապահովվեց նաև թիմի ներքին միասնությունը։ Փաշինյանի համար մեկ խնդիրը լուրջ թշնամու կերպար ձևավորելն է և գծել մի ռուբիկոն, որով անցնի թիմը, որպեսզի հետդարձի ճանապարհ թիմի անդամները չունենան։ Քաղաքական պայքարը պետք է վերածվի «կենդանի մնալու» պայքարի։

2․ Ցանկացած իշխանության համար թշնամու կերպարը կարևորն է իր անհաջողությունների պատասխանատվությունը դավադիր ուժերի վրա բարդելու համար։

P.S. Պոզիտիվ նպատակի շուրջը հանրությանը միաբանելը երբեք ուշ չի, սակայն նեգատիվ լիցքերն ունեն կրիտիկական մի սահման, որը հատելուց հետո ետ դարձը դառնում է անհնարարին։ Դրա լավագույն ապացույցը ուժգնացող փոխադարձ ատելության էներգիան է, որը թևածում է սոցցանցերում ու մամուլում։ Սակայն սահմանը դեռ չենք հատել։

Ամենաարժեքավոր ռեսուրսը ժամանակն է, որը չի օգտագործվում կարևորագույն պետական խնդիրները լուծելու համար։

 Ստեփան Դանիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ