01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վախեցիր դատարկախոսությունից

Բարի խոսքը արծաթ է, իսկ լռությունը՝ ոսկի (Եփրեմ Ասորի):

Վախեցիր դատարկախոսությունից, ինչպես կվախենաս վայրի գազաններից ու գիշատիչ թռչուններից: Քանզի վերջիններիս նման այն ոչնչացնում է սուրբ կյանքի արդյունքները (Եփրեմ Ասորի):

Այգին առանց ցանկապատի ոտնատակ կլինի ու կամայանա: Եվ ով որ իր շրթունքները չպահի, կոչնչացնի առաքինության պտուղները (Եփրեմ Ասորի):

Լավ է քնել, քան թե ժամանակն անցկացնել դատարկախոսությամբ (Եվագր Պոնտացի):

Սովորեցրու լեզվիդ խոսել այն, ինչ սրտումդ է (Հայր Պիմեն):

Եթե մարդ հիշի Ս. Գրքի խրատը. «Քո խոսքով կարդարանաս և քո խոսքով կդատապարտվես», ապա կգերադասի լռել (Հայր Պիմեն):

Կան մարդիկ, որոնք կարծես թե լռում են, բայց սրտում դատում են մյուսներին: Այդպիսիները շատախոսներ են: Իսկ ոմանք առավոտից մինչև երեկո խոսում են, բայց իրականում լռում են, որովհետև ոչ մի բան առանց օգուտի չեն ասում (Հայր Պիմեն):

Ինչ դժվարության մեջ էլ որ ընկնես, հաղթանակն այնտեղ լռությունն է (Հայր Պիմեն):

Օֆելյա Ստեփանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ