19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Կարող են բանակն ու ոստիկանությունը հանձնել «սեքյուրիթի դրիմզին»

Պետության կառավարումը մասնավորին հանձնելու հեռանկարը

Կառավարությունը որոշում է ընդունել, որ Բանակում սննդի կազմակերպումը հանձնեն մասնավոր ընկերություններին, այն հիմնավորմամբ թե դրանով կբարձրանա սննդի կազմակերպման արդյունավետությունը։
Այսինքն կառավարությունը խոստովանում է, որ պետությունը այնքան ապաշնորհ կազմակերպիչ է, որ չի կարող նույնիսկ բանակի սնունդը կզմակերպել։

Այս կոնտեքստում, կարող են ընդհանարապես բանակն ու ոստիկանությունը հանձնել մասնավոր ընկերությունների՝ ասենք սեքուրիթի դրիմզ սպը-ին, կամ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար միջազգային մրցույթ հայտարարեն և բանակը հանձնեն անվտանգության ոլորտում համաշխարհային առաջատար որևէ ֆիրմայի, ինչպե՞ս կենսաթոշակները հանձնեցին արտասահմանան մասնավոր ֆոնդերին։ 

Իսկ երբ պարզվի որ կառավարության ծրագիրը ձախողվում է, ապա կարող են պետության ղեկավարումն էլ հանձնել մասնավորի՝ ասենք Կոկա-կոլա ֆիրմային։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ