24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

20 խոստման ճակատագիր

1. «Հայաստանում օլիգարխներ չկան»: Ի՞նչ է, Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը այժմ բանվո՞ր են:
2.«Հայաստանում չեն լինելու արտոնյալներ»: Իսկ ո՞ւմ թիկնազորն է մեքենաներով խախտումներ անում Երևանի կենտրոնում:
3. «Հայաստանում ախպոր ախպեր, ԽԾԲ կապեր չեն գործելո»: Իսկ ո՞ւմ ախպերն է Սիփան Փաշինյանը, և ում աներձագն է Հրաչյա Հակոբյանը:
4.«Հայաստանում չի լինելու պատվերով արդարադատություն»: Իսկ ի՞նչ էր հրահանգվում հեռախոսով, եթե ոչ՝ հետապնդել երկրորդ նախագահին և Խաչատուրովին:
5.«Հայաստանի փողոցներից արագաչափերը պետք է հանվեն»: Ոչ միայն չեն հանվել, այլև ավելացել են:
6.«Հայաստանի փողոցներից պետք է ջնջվեն կարմիր գծերը»: Ոչ միայն չեն ջնջվել, այլև ավելացել են:
7. «Լինելու է տնտեսական թռիչքային զարգացում»: Ոչ միայն զարգացում չկա այլև աշխատավարձերը դժվարությամբ են վճարում:
8. «Բացվելու են նոր աշխատատեղեր»: Բացվելու փոխարեն փակվել են հազարավոր աշխատատեղեր:
9. «Սպասվում է աղքատության կտրուկ նվազում»: Աղքատությունը գնալով խորանում է:
10. «Սպասվում են խոշոր ներդրումներ»: Ոչ մի խոշոր ներդրում չկա:
11. «Հայաստանում գրացվել է ներգաղթ»: Իրականում 25 հազար հնդիկ է եկել, ներգաղթի մասին խոսելն անգամ ավելորդ է:
12.«Հայաստանում շարունակվում է անշարժ գույքի գների աճը, գործարքների աճը 19,4 տոկոս է»: Սա հակասում է պաշտոնական վիճակագրությանը:
13. «Ալեքսանդր Սարգսյանը փայ ունի բոլոր բիզնեսներում»: Վերջին 9 ամսում դա այդպես էլ չապացուցվեց:
14. «Ռոբերտ Քոչարյանը ունի 4 միլիարդ դոլար»: Վերջին 9 մասում դա այդպես էլ չապացուցվեց:
15.«Պարտադիր կուտակային կենսաթոշակը պետք է վերացվի»: Չի վերացվել:
16. «Աշխատավարձերն ու թոշակները ավելանալու են»: Նման բան տեղի չունեցավ, ընդամենը 16 հազար ստացողները այսօր 25 հազար են ստանում, որով գոյատևել հնարավոր չէ:
17.«Հայաստանում մամուլը ազատ է, քան երբևե»: Իրականում մամուլը ենթարկվում է հեղափոխության կողմնակիցների բարոյահոգեբանական ճնշումներին, դրան գումարած՝ ԱԱԾ-ի կողմից իրականացվող ճնշումները:
18.«Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից»: Հայաստանը մինչ օրս ՀԱՊԿ-ի անդամ է, և փառք Աստծո, սակայն դա ցույց է տալիս խոսքը փոխելու Փաշինյանի փիս խասյաթը:
19. «Մարտի 1-ին բանակը կրակել է ժողովրդի վրա»: ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հերքում է այդ ինֆորմացիան:
20. «Հայաստանում պաշտպանվելու են մարդու իրավունքները»: Իրականում Հայաստանի բանտում հացադուլից մարդ է մահանում:

Նարե Գրիգորյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ