04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք. Սաթիկ Սեյրանյանը՝ վարչապետի խոսնակին

Դուք վերջին 9 ամիսների ընթացքում վերջապես ձեռք եք բերել ազատություն և կարող եք ազատորեն քննադատել ցանկացած երևույթ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, «Իշխանություն-Մամուլ.  հակամարտությո՞ւն, թե՝ Համագործակցություն» թեմայով քննարկմանը  ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը դիմեց Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին:

«Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք, մենք ազատ էինք»,-արձագանքեց Սաթիկ Սեյրանյանը:

«Ես գիտեմ, թե որքան ազատ եք եղել, հետևել եմ Ձեր եթերին, գործունեությանը, շատ ուրախ եմ»,-արձագանքեց Կարապետյանը:

Սեյրանյանն իր հերթին նշեց, որ աշխատել են և՛ Քոչարյանի ժամանակ, և՛ դրանից հետո, և՛ հիմա. «Եկեք միմյանց հիշողությունները չթարմացնենք: Բայց ես այլ բանի մասին եմ ուզում խոսել՝ հանրությունը լո՞ւրջ վերաբերվի այն հայտարարություններին, որոնք անում է պատգամավորը կամ ԱԺ փոխնախագահն Ազգային ժողովի ամբիոնից»:

«Տիկին Սեյրանյան, Դուք հարցն ուղղում եք պաշտոնյայի, ով ուղիղ կապ չունի և չի կարող Ձեզ սովորեցնել կամ հուշել, թե ինչպես պետք է աշխատել պատգամավորների հետ»,-պատասխանեց Կարապետյանը:

Նշենք, որ քննարկումը վերաբերում էր ԱԺ ամբիոնից հնչած հայտարարարություններին, որոնք վերաբերում են լրատվական դաշտում կարգավորումներ մտցնելուն:

Ի դեպ, վարչապետի խոսնակը չկարողացավ թվարկել այն լրատվամիջոցներին, որոնք ծառայում են նախորդ իշխանություններին: Հիշեցնեն,  վարչապետ Փաշինյանի խոսքերով, լրատվամիջոցների 90 տոկոսը ծառայում են նախկիններին: Կարապետյանը նաև չնշեց մնացած 10 տոկոսի մեջ մտնող ԶԼՄ-ների անունները: Ասաց՝ հարցում ուղարկեք, կպարզեն կասեն: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ